Դուբայում անծանոթին պատահաբար հպվելու համար ազատազրկման դատապարտված բրիտանացուն ազատ են արձակել

23:21 • 24.10.17

Դուբայում հանվել են 3 ամսվա ազատազրկման դատապարտված շոտլանդացու դեմ ուղղված մեղադրանքները:

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ 27-ամյա Ջեյմի Հարոնին ձերբակալել էին արաբ գործարարի բողոքի հիման վրա, որը բրիտանացուն մեղադրել էր բարում իր ազդրին ձեռք տալու մեջ:

Շոտլանդացու նկատմամբ նաև ալկոհոլի անօրինական օգտագործման և անպարկեշտ ժեստերի մեղադրանք էր ներկայացվել: 

Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ Հարոնի ճակատագրին խառնվել է էմիրության շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը: Վերջինս որոշում է կայացրել ազատել Հարոնին, որին արդեն վերադարձվել է անձնագիրն ու թույլատրվել է լքել երկիրը:

Հիշեցնենք, որ կիրակի հաղորդվել էր, որ շոտլանդացուն 3 ամսվա ազատազրկման են դատապարտել անծանոթ տղամարդուն պատահաբար հպվելու համար: