Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ կա 2 զոհ. քաղաքագետ

00:38 • 24.10.17

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հավաստի տեղեկությունների համաձայն այսօր ժամը 16.00-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել: Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա,որից հետո ինքնասպանություն է գործել:

Երկու զինծառայողներն էլ մահացել են:

Հ.Գ.  Հայաստանի իրավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում են»:

Քաղաքագետը հավելել է, որ մահացած զինծառայողները ռուսներ են: