Ջուլիան Ասանժը կլինի Վլադիմիր Պոզների հաղորդման հյուրը
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կդառնա ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող հաղորդման հյուրը, որը վարում է հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները:
Life.ru-ի փոխանցմամբ՝ նրա մանակցությամն ծրագիրը եթե դուրս կգա հոկտեմբերի 30-ին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է լրագրողի Познер Online կայքում:
Միևնույն ժամանակ ծրագրի ստեղծողները չեն մասնավորեցնում, թե ինչպես է անցկացվելու հարցազրույցը. արդյոք Ասանժը ներկա կգտնվի հաղորդմանը, թե տեսակապով կանցկացվի զրույցը:
Հիշեցնենք, որ Ասանժն արդեն հինգ տարի է, ինչ գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Մեծ Բրիտանիան նրան քաղաքական ապաստան է տվել, որպեսզի վերջինս կարողանա խուսափել ձերբակալությունից և արտաքսումից ԱՄՆ, որտեղ նրան դատական գործընթաց է սպասվում:
Բացի այդ, նրան քրեական հետապնդում է սպասվում Շվեդիայում, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ:










