Իտալիայում հոսպիտալացրել են աղջկա, որն արյան տեսքով է քրտնում (լուսանկար)
Իտալացի բժիշկները հոսպիտալացրել են 21-ամյա աղջկա, որի մոտ դեմքից ու ափերից արնահոսություն է արձանագրվել՝ չնայած, որ նրա մաշկն ամենևին էլ վնասված չի եղել:
Ինչպես նշում է Canadian Medical Association Journal-ը, աղջիկն ասել է, որ ինքն այս վիճակից տառապում է արդեն 3 տարի, սակայն չի կարողանում հասկանալ, թե ինչն է արնահոսության պատճառը: Նա մանրամասնել է, որ արնահոսության նոպաները տևում են 1-5 րոպե ու առավել սրվում են սթրեսի ժամանակ:
Աղջկա խոսքով՝ ինքը ստիպված էր մեկուսանալ հանրությունից, ինչի հետևանքով նրա ընկճախտն ավելի է խորացել:
Արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ աղջկա մոտ հազվագյուտ հիվանդություն է՝ հեմատիդրոզ, որի դեպքում քրտինքը խառնվում է արյան հետ ու ծակոտիների միջով մաշկի մակերես դուրս գալիս: Հիվանդության պատճառն անոթների պատերի թուլությունն է:
Հայտնի է, որ տվյալ հիվանդությունը հանդիպում է 10 մլն-ից մեկի դեպքում:











