New Yorker-ի շապիկին հայտնվել է ծաղրածուի կերպարով Թրամփը (լուսանկար)
New Yorker շաբաթաթերթն իր նոր համարի շապիկին տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը՝ անտառից դուրս նայող ծաղրածուի կերպարով:
Ինչպես նշում է ամսագիրը, այս ծաղրանկարով համարը վաճառքի կհանվի հոկտեմբերի վերջին՝ Հելոուինից մեկ օր առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ շապիկի հեղինակը նկարիչ Կարտեր Գուդրիչն է, որն «ազգային մղձավանջ» է անվանել Թրամփի նախագահությունը:
Նկարչի խոսքով՝ ինքը նույնքան ցնցված է, որքան մի տարի առաջ՝ նոր նախագահի ընտրությունից հետո:











