ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է ավելացնել ապօրինի ներգաղթյալներին ծառայություններ տրամադրելու համար տուգանքների չափը. «Իզվեստիա»

09:59 • 24.10.17

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն առաջարկել է ավելացնել տուգանքների չափն ապօրինի ներգաղթյալներին բնակելի տարածք և տրանսպորտ տրամադրելու համար: Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը:


Պատժի խստացում է սպառնում նաև միջնորդներին, որոնք օգնում են ապօրինի ներգաղթյալների համար անօրինական փաստաթղթեր ձևակերպել:


Համապատասխան օրինագծի ընդունման դեպքում անօրինական ծառայություններ տրամադրելու համար քաղաքացիները կվճարեն 2 հազարից 5 հազար ռուբլի (այժմ տուգանքը չի գերազանցում 4 հազար ռուբլին), իսկ ընկերությունները՝ 400 հազարից 500 հազար ռուբլի (այժմ 200-300 հազար ռուբլի է):


Սպասվում է, որ այսօր Պետդումայի պետական շինարարության հարցերով հանձնաժողովն իր նիստում կքննարկի կառավարության օրինագիծը։