Զանգում են պատգամավորին, ասում՝ ամուսնուս մատները ՔԿՀ-ում կտրել են, եղունգները քաշել. Փաշինյանը պահանջում է, որ պատգամավորն անարգել մտնի ՔԿՀ

10:48 • 24.10.17

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստին ներկայացրեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք, որ առաջարկվում է հստակեցնել, որ մի շարք պաշտոնյաներ` այդ թվում նաև ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ:

«Օրենքի համապատասխան դրույթով ՔԿՀ-ում չպետք է լինի տեղ, որտեղ նրա մուտքը անարգել լինի, մինչդեռ կիրառական պրակտիկայում այս իրավունքը սահմանափակվում է, երբ քննիչի կողմից տրված է կալանավորված անձին տեսակցությունների սահմանափակման որոշում: Օրենքի դրույթը չի իրականացվում»,-ասաց նա:

Փաշինյանը կոնկրետ օրինակ բերեց. «Մարդը զանգում է պատգամավորին, ասում է` ամուսինս ՔԿՀ-ում է ու մատները կտրել են, եղունգները քաշել են, խոշտանգումների են ենթարկվել: Պատգամավորը գնում է, ՔԿՀ-ում ասում է, որ նման ահազանգ է եղել, ուզում է տեսնել այդ կալանավորված անձի մատները տեղում են թե չէ: Ասում են` չէ, քննիչը արգելել է տեսակցությունը: Մենք ասում ենք` չենք ուզում տեսակցել, ուզում ենք տեսնենք էտ մարդի մատները տեղո՞ւմ են, թե չէ, ի վերջո, խոշտանգե՞լ են, թե չէ, մարդը կենդանի՞ է, թե չէ, ձեռքը ջարդա՞ծ է, թե չէ, սննդից զրկվա՞ծ է, թե չէ։ Եվ ստացվում է մի իրավիճակ, երբ ուղղակի արհեստական խոչընդոտ է այս