Զիմբաբվեում «WhatsApp-ի նախարարություն» է ստեղծվել
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն կարգադրել է ստեղծել կիբեռանվտանգության նախարարություն, որն այդ թվում կվերահսկի սոցցանցերը: Այս մասին հայտնում է BBC News-ը: Սոցցանցերի օգտատերերը կատակով անվանել են այն «WhatsApp-ի նախարարություն»:
Հայտնի է, որ Զիմբաբվեի բնակիչներն օգտագործում են սոցիալական մեդիաները որպես շփման և նորությունների փոխանակման հիմնական գործիք, այնինչ երբ «իշխանությունները սահմանափակում են ինքնարտահայտման ազատությունը» երկրում:
Մուգաբեի ներկայացուցչի խոսքով՝ նախագահը ստեղծել է նոր նախարարությունը «պետության սպառնալիքների դեմ պայքարելու համար, որը հիմնված է չարաշահումների և ապօրինի պահվածքի վրա»:
Նշվում է, որ կիբեռանվտանգության նախարար է դարձել Պատրիկ Չինամասան, որն ավելի վաղ գլխավորել է երկրի ֆինանսների նախարարությունը:
Washington Post-ի հաղորդմամբ՝ Զիմբաբվեի բնակչության մեծամասնությունը (84 տոկոս) բջջային հեռախոս ունի, իսկ 36 տոկոսն օգտվում է շարժական ինտերնետից:










