Ադրբեջանը հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Tert.am-ը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ զրուցել է սահմանային լարվածության և հայ-ադրբեջանական լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին: Նա ասաց, որ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի, քանի որ Ադրբեջանին երբեք այս կամ այն հանդիպումները, միջազգային հանրությունը չի կաշկանդել: Միևնույն ժամանակ Միքայելյանը շեշտեց` իր կարծիքով հայկական կողմը պետք է նախահարձակ լինի: Պատգամավոր հավելեց՝ Արցախյան հակամարտությունը մեկընդմիշտ կլուծվի պատերազմով: Սակայն նա նաև նկատեց, որ հայկական կողմի հաղթանակները եղել եմ միասնականության արդյունք, իսկ այսօր ներքաղաքական վիճակն այնքան էլ լավ չէ:
- Պարո՛ն Միքայելյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո լարվեց սահմանային իրավիճակը: Ինչո՞ւ և ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը:
- Միշտ ասել եմ, որ մենք միշտ պետք է պատրաստ լինեք, որովհետև Ադրբեջանի համար կապ չունի հանդիպումը, ինչ հանդիպում էլ լինի, միևնույն է, Ադրբեջան իր գործունությունը ծավալելու է: Ադրբեջանը նաև հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև թշնամին մնում է թշնամի, անկախ նրանից` դա նախագահների հանդիպումից առաջ է եղել, թե հետո: Նման երևույթներ կրկնվելու են:
- Շատերն այսօր ասում են, որ պետք է դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբից, ինչպե՞ս եք վերաբերում այս տեսակետին, հատկապես, որ Դուք էլ Արցախի ազատագրման մասնակիցներից եք:
- Գիտեք, եթե վերցնենք ու ստատիստիկայով նայենք, կտեսնենք, թե այս տարիների ընթացքում դիրքերում ինչքան զինվոր է զոհվել, ոչ պատերազմական շրջանում: Եթե խոսեմ որպես պատերազմ անցած մարդ, պիտի ասեմ, որ կողմ եմ, որ պատերազմով վերջնականապես վերջ դրվի այս ամեն ինչին:
- Ինչպե՞ս եք տեսնում կարգավորման ճանապարհը:
- Պատերազմով:
- Այսինքն` այն տեսակետի կողմնակից եք, որ հայկական կողմը պետք է նախահարձա՞կ լինի:
- Շատ դեպքեր են եղել, որ ադրբեջանցիների կողմից ինչ-որ ոտնձգություն է եղել սահմանին, բայց այդ ժամանակ մենք պետք է նախահարձակ լինեինք, որովհետև, եթե վերցնենք պրակտիկան, կտեսնեք, որ հնարավորության դեպքում գործողություններ է ծավալել Ադրբեջանը: Մենք պետք է չսպասենք, որ իրենք ավելի մեծ հնարավորություն ունենան՝ իրենց զինուժով, ներկայումս հագեցած սպառազինությունով, որ հանկարծ մի օր չկարողանանք դիմակայենք: Մենք պետք է անակնկալի բերենք նրանց ու նախահարձակ լինեն:
- Ժնևում նախագահների հանդիպումից հետո սահմանային իրավիճակը լարված է, ինչը մտահոգություն է առաջացրել, որ հայ-ադրբեջանական լայնածավալ ռազմական գործողություներ կարող են լինել: Նման սցենարի զարգացում կլինի՞, թե՞ Ադրբեջանը սահմանային միջադեպերը կրկնելով կսահմանափակվի:
- Նման բան չի կարող լինել, որ Ադրբեջանն իր գործունեությունը չծավալի, այսինքն՝ չհարձակվի և այլն: Ապրիլյան քառօրյա պատերազմը ծրագրավորված ու պլանավորված էին ու մեծ մասշտաբի էր, բայց հաջողություն չունեցավ մեր զինուժի շնորհիվ: Սրա համար ասում եմ ու ասել եմ, որ պետք է միշտ պատրաստ լինենք:
- Բացի զինված ուժերի պատրաստ լինելուց, քաղաքական հատվածում ի՞նչ շեշտադրումներ պետք է արվեն, որ իշխանությունները մինչ այս չեն արել:
- Շատ բաներ կան, որ իշխանությունները չեն արել։ Բայց մինչ այսօր մեր հաղթանակ եկել է մեր միասնությունից ու համախմբվածությունից, այսինքն՝ տարիների ընթացում, երբ մենք համախմբված ենք եղել, մենք հաղթել են: Իսկ այսօր մեր ներքաղաքական վիճակը բարվոք չէ, պետք է կարողանանք նաև ներքաղաքական վիճակը կարգավորել, որպեսզի կարողանանք դիմակայել թշնամուն: Եթե ներքաղաքական վիճակը նորմալ չէ, մենք չեն կարող դիմակայել:
Մանրամասները՝ տեսանյութում:










