63-ամյա ամերիկացին անզեն վիճակում վնասազերծել է բանկ մտած կողոպտիչին (տեսանյութ)

23:59 • 25.10.17

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սքոթ շրջանում բնակվող թոշակառուն կարողացել է միայնակ անզեն լինելով վնասազերծել բանկ մտած կողոպտիչին:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հանցագործը հասցրել էր բանկի աշխատակցից կողոպտել փողով լի տոպրակը, երբ նրա վրա է հարձակվել 63-ամյա Ռոբերտ Սակոնսկին՝ տապալելով նրան գետնին, հանելով դիմակն ու ձեռքերը ոլորելով մեջքի հետևում:

Ձերբակալված 38-ամյա Ջոն Ռայալը ոստիկաններին հայտնել է, որ գումարն իրեն անհրաժեշտ է եղել երեխայի համար, այդ պատճառով էլ նման քայլի է դիմել:

 Սակոնսկին ներկա պահին որպես կառավարիչ է աշխատում տեղի հյուրանոցներից մեկում: Նրա ենթակաների խոսքով՝ իրենք ցնցված են տեսնելով կատարվածը, սակայն հպարտ են զգում իրենց ղեկավարի համար: