Սովահար արջերն ուտելիք են աղերսում ռեստորանի այցելուներից. միջազգային կազմակերպությունը մտադիր է փրկել ՀՀ-ում սարսափելի պայմաններում պահվող արջերին (լուսանկարներ, տեսանյութ)

12:50 • 25.10.17

Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայաստանում մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում պահվող արջերին, որոնք ստիպված են իրենց ամբողջ կյանքն անցկացնել փոքր վանդակներում՝ իրենց տերերին ու այցելուներին զվարճացնելու համար:


Պարբերականի հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես է արջն իր վանդակի երկաթյա ճաղերից նայում երիտասարդ ընտանիքին, որը ճաշում է գետի ափին գտնվող ռեստորանում: Այս արջերը ստիպված են ակնկալել ռեստորանի այցելուների ողորմությունը՝ հույս ունենալով, որ ճաշի ավարտից հետո իրենց կնետեն ուտելիքի մնացորդները, գրում է լրատվամիջոցը:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հայաստանում երկար տարիներ է՝ տարածված է արջեր որսալն ու պահելը։

«Չնայած տարբեր այլ ոլորտներում երկրի գրանցած առաջընթացին՝ կենդանիների իրավունքների պաշտպանությունը դեռևս չափազանց հետ է Հայաստանում»,- գրում է լրատվամիջոցը:


Հայաստանում կարելի է փոքր վանդակում պահվող արջեր տեսնել ռեստորաններում, առևտրի կենտրոններում կամ գործարանում: Արջերին հաճախ որսում են փոքր տարիքում, և նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են գերության մեջ՝ զբոսաշրջիկներ գրավելու կամ պարզապես տերերին զվարճացնելու համար:


Կենդանիների փրկությամբ զբաղվող բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը (International Animal Rescue) սկսել է նախագիծ, որի նպատակն է Հայաստանում վանդակներում պահվող տասնյակ արջերի ազատ արձակումը:


«Ես ինքս եմ տեսել, թե ինչ պայմաններում են այս արջերն ապրում, և դրանք սարսափելի պայմաններ են: Որոշները տարիներ շարունակ ապրում են փոքր վանդակներում և ուտում միայն ուտելիքի մնացորդներ, խմում կեղտոտ ջուր և կանգնում իրենց սեփական արտաթորանքի գարշահոտ կույտերի վրա»,- ասել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ալան Նայթը:


Նա հավելել է, որ նրանցից շատերն իրենց ձանձրույթն ու հուսահատությունը հաղթահարելու համար այս կողմից այն կողմ են քայլում, գլուխները հարվածում պատերին կամ բարձրանում ճաղերի վրա՝ հուսահատ կերպով փախուստի ճանապարհ փնտրելով:


Սասեքսում տեղակայված կազմակերպությունը ստացել է Հայաստանի կառավարության աջակցությունը և մտադիր է սարսափելի պայմաններից ազատել 80 արջի՝ մեկ կենդանու համար նախատեսելով 4 հազար դոլար: Այդ գումարը նախատեսվում է կենդանիների տեղափոխության, խնամքի և վերականգնման համար:


Կազմակերպությունը հուսով է, որ կկարողանա արջերից մի քանիսին բաց թողնել անտառներ, բայց քանի որ նրանց մի մասն իրենց ամբողջ կյանքն անցկացրել են գերության մեջ, այն կառուցում է 75.000 եվրո արժողությամբ ապաստարան այն կենդանիների համար, որոնք չեն կարողանա գոյատևել վայրի պայմաններում:

 

 

 

Pleading: A brown bear climbs on its enclosure across the river from a restaurant, staring longingly at the diners

Oblivious: Seated with a view of the bear enclosure is a young family enjoying lunch at the restaurant in Armenia

Begging for scraps: A  bear reaches out with its paw through the iron bars to get its claws on a piece of food left by a diner

Heartbreaking: Keeping bears in cages is not an uncommon way of attracting tourists or entertaining shoppers in Armenia

Feed me: Many of the bears have lived their entire lives inside cages or small enclosures for the entertainment of diners, shoppers and bored commuters across Armenia

Efforts: British charity International Animal Rescue has launched a rescue mission to free the caged bears of Armenia

Caged: Another bear at a separate location in Armenia is sticking its head out of its cage 

Mission: The International Animal Rescue hope to raise enough money to be able to rescue 80 bears

Working on it: The images were taken during a recent visit to Armenia by IAR Chief Executive Alan Knight who was appalled at what he saw

Cruel: Some of the bears are kept in small, barren cages, surviving only on scraps and filthy, stagnant water and standing on stinking mounds of their own faece