Չինական ավիաընկերության բորտուղեկցորդուհին ընկել է օդանավից
Չինական China Airlines ավիաընկերության աշխատակցուհին ինքնաթիռի դուռը փակելու պահին հանկարծակի ընկել է օդանավից, գրում են տեղական լրատվամիջոցները՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:
Դեպքը տեղի է ունեցել, երբ օդանավը թռիչքի է պատրաստվել: Շուրջ երեք մետր բարձրությունից ընկնելով՝ աղջիկը մի շարք կոտրվածքներ ու վնասվածքներ է ստացել:
Պատահածի հետևանքով թռիչքը երկու ժամով հետաձգվել է:










