Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

11:29 • 25.10.17

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը: Քիչ առաջ «Մուլտի գրուպ» համալիր ժամանեցին ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի վարչապետերը:

Միջոցառմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ավելի ուշ, ժամը 12:00-ին տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Հիշեցնենք, որ երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Երեկ նրան ընդունել են վարչապետ Կարեն Կարապետյանը և նախագահ Սերժ Սարգսյանը: