Իսրայելը մեծ համակրանքով է վերաբերվում քրդերի ձգտումներին. Նեթանյահու

03:21 • 25.10.17

Իսրայելը մեծ համակրանքով է վերաբերվում քրդերի ձգտումներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` նշելով, որ աշխարհը պետք է մտածի նաև նրանց բարեկեցության մասին:


Նեթանյահուն ելույթ է ունեցել Իսրայելի զբոսաշրջության նախարար Ռեխավամ Զեեվիի հիշատակի կապակցությամբ, որը սպանվել էր Երուսաղեմում պաղեստինցիների կողմից: Նեթանյահուի խոսքով՝ Զեեվին 1960-ականներին հատուկ առաքելությամբ Իրաքի Քուրդիստանում է եղել և այդ այցը մեծ տպավորություն է թողել նրա վրա:


«Նա քրդերի նկատմամբ մեծ ջերմություն է զգացել, և այսօր ամբողջ Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի ձգտումների նկատմամբ», - ասել է Նեթանյահուն: