Մեծ Բրիտանիան ցանկանում է ստուգել Իրաքի և Սիրիայի քրդերին ուղարկված օգնության արդյունավետությունը. Sputnik

15:03 • 25.10.17

Մեծ Բրիտանիան ուսումնասիրության կենթարկի Իրաքի և Սիրիայի քրդերին ուղարկված ֆինանսական օգնությունն ու դրա հետ կապված մի շարք տվյալներ, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Ուսումնասիրությունը կանցկացվի Միացյալ Թագավորության համայնքների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից և կհետազոտի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական զինված խմբերին Բրիտանիայից ուղարկված օգնության չափը, տեսակը, հստակ պատճառներն ու տված հստակ արդյունքը:

Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե քրդական որ խմբավորումների մասին է խոսքը, սակայն լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը փաստում է, որ բրիտանական կողմը ցանկանում է վերահսկել հակաահաբեկչական պայքարի շրջանակում քրդական զինված խմբավորումներին Բրիտանիայի տրամադրած ֆինանսական միջոցները:

Հայտնի է, որ հանձնաժողովն իր այս աշխատանքը կավարտի նոյեմբերի 20-ին: