Մարոկկոյում հայտնաբերված 300 000-ամյա մարդկային մնացորդները նոր բացահայտումների շեմին են կանգնեցրել գիտնականներին
Մարոկկոյում ամիսներ առաջ հայտնաբերված հնագույն մարդուն պատկանող գտածոն նոր բացահայտումների և պատմական հայտնագործութունների առաջ էր կանգնեցրել գիտնականներին և պատմաբաններին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, հունիսին հայտնաբերված մարդկային մնացորդները, որոնք պատկանել են Նեանդերթալյան մարդուն, 300 000 տարվա հնության են՝ 100 000 տարով ավելի հին, քան գիտությանը մինչ այդ հայտնի գտածոները:
Մինչ այդ հնագույն մարդուն պատկանող ամենավաղ շրջանի հայտնագործությունները կատարվել էին Եթովպիայում, թեև Աֆրիկան ինքնին համարվում է «կյանքի օրրանը»:
Այս հայտնագործությունը ստիպել է գիտնականներին նոր հարցադրումներ անել, թե ինչպես է հնագույն մարդը հայտնվել մայրցամաքի մյուս կողմում, 100 000 տարի ավելի շուտ, քան մարդկության առաջին հայտնի ներկայացուցիչները:










