ԱԺ-ն շարունակում է աշխատանքները, քննարկման կդրվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)

10:04 • 25.10.17

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: 

ԱԺ-ն «Պաշտպանության մասին» նախագծի քննարկումից հետո կանցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծին», որը ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ նստաշրջանի օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից է:

Պարտադիր քննարկման հարցերի թվում է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` այսօր կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին: