Սթիվեն Սիգալին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Մարտաֆիլմերի հերոսներից մեկին՝ Սթիվեն Սիգալին, մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նրա նկատմամբ միանգամից 3 կին է մեղադրանք ներկայացրել, նրանց թվում երկու լրագրողուհի՝ Լիզա Գերերոն և Ջենի ՄաքՔարսին:
Նրանց խոսքով դերասանն իրենց հարցազրույցի է հրավիրել իր հյուրանոցային համար, որի ժամանակ միայն խալաթով է եղել: Նրանց խոսքով՝ խալաթը հաճախ բացվում էր՝ մերկացնելով դերասանին: Ավելի ուշ նման մեղադրանքներով հանդես է եկել նաև դերասանուհի Ռեյ Դոն Չոնգը:
Ինքը դերասանը, մեկնաբանելով իրեն ուղղված մեղադրանքները, բարկացել է և նույնիսկ ոչ պատշաճ բառեր օգտագործել:










