Թուրքմենստանի նախագահը ձիով շրջել է «անմարդաբնակ» Աշխաբադով (տեսանյութ)

13:47 • 25.10.17

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ձիով շրջել է մայրաքաղաք Աշխաբադով՝ զննելով քաղաքի նոր շինարարական օբյեկտները:

«Хроника Туркменистана» պորտալում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Թուրքմենստանի նախագահը մարզահագուստով ձի հեծնել՝ միևնույն ժամանակ զբոսանքի ընթացքում կարգադրություններ տալով իր ենթականերին:

Ի դեպ, ենթակաները տեսանյութում երկուսն են, որոնք ինչ-որ բաներ են գրանցում աշխատանքային գրքույկում:


Կադրերում այլ մարդիկ չեն երևում, իսկ քաղաքը կարծես դատարկ լինի: