Ուկրաինայի սահմանին 22 կգ սաթ տեղափոխող մեքենա են հայտնաբերել (տեսանյութ)

21:44 • 25.10.17

Ուկրաինայի Լվովի շրջանի սահմանապահները և հարկային ծառայության աշխատակիցներն ավելի քան 20 կգ սաթ են հայտնաբերել, որը թաքցրել էին Ford մակնիշի մարդատար ավտոմեքենայի գազաբալոնում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով երկրի Պետական սահմանապահ ծառայությանը, թանկարժեք քարը տեղափոխելու համար նման հնարքի է դիմել Ուկրաինայի քաղաքացին, որն «Ուստիլուգ» անցակետով ուղևորվելիս է եղել հարևան երկիր:

Առգրավված քարի ընդհանուր քաշը կազմել է 21.7 կգ: Սահմանապահներն ընդգծել են, որ մեքենան, ամենայն հավանականությամբ, նույնպես կառգրավվի` որպես մաքսանենգ ապրանքի տեղափոխման միջոց:

Առգրավված նյութի արժեքը ճշտվում է: