Գերմանիայում վթարի հետևանքով 30 հազար շիշ գարեջուր է թափվել մայրուղու վրա (տեսանյութ)

17:30 • 26.10.17

Գերմանիայի Հեսսեն երկրամասի Ֆրիդբերգ քաղաքի մայրուղու վրա վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով գարեջրի 30 հազար շիշ է կոտրվել: Այս մասին հայտնում է Hessenschau.de կայքը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և մխրճվել իր կողքով անցնող բեռնատարի մեջ, որում գարեջուր է եղել: Բախման հետևանքով ճանապարհին է թափվել 1.500 արկղ գարեջուր:

Նշվում է, որ ճանապարհի մի մասն արգելափակվել է ՃՏՊ-ի հետևանքները վերացնելու նպատակով: Մարդատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է: Փոխադրամիջոցները հեռացվել են մայրուղուց:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: