Ավստրալուհին սպանել է 18-ամյա երիտասարդին՝ սերիական մարդասպանների մասին գիրք գրելու համար

16:20 • 26.10.17

Ավստրալուհի Ջեմմա Լիլին, որը մեղադրվում է 18-ամյա երիտասարդի սպանության համար, ասել է, որ արել է դա սերիական մարդասպաններին նվիրված գիրք գրելու համար: Լիլին և նրա հարևանուհի Թրուդի Լենոնը մեղադրվում են 2016 թվականի հունիսին երիտասարդին իրենց տուն բերելու համար:

Independent-ի հաղորդմամբ՝ 26-ամյա Ջեմմա Լիլին և նրա հարևանուհին դատարանի առաջ են կանգնել Ավստրալիայի Պերտ քաղաքում: Կանայք, գայթակղելով Ասպերգերի համախտանիշով տառապող Ահարոն Պաջիչին, տուն են բերել նրան և դանակի մի քանի հարված հասցրել նրան, այնուհետ թաքցրել դիակը տան հետևի բակում:

Ինչպես պատմել է Լիլին երդվյալներին, ինքն ուսումնասիրել է խոշտանգումների մեթոդները, քանի որ պատրաստվել է եռապատում գրել սերիական մարդասպանների մասին: Նա հերքել է, որ նախապես է պատրաստվել սպանությանը, չնայած նրա նոթատետրում գրանցված է եղել սպանվածի անունը և հասցեն:

Թրուդի Լենոնը, որը նույնպես մեղադրվում է սպանության համար, հերքում է իր մեղքը: Կնոջ պնդմամբ՝ երիտասարդին սպանել է Լիլին, իսկ ինքն ուղղակի օգնել է թաքցնել փաստանշանները:

Ջեմմա Լիլին և Թրուդի Լենոնը

 

Ահարոն Պաջիչ