Ֆինլանդիայում ուղևորատար գնացքը բախվել է ռազմական մեքենայի. կան զոհեր
Ֆինլանդիայում ուղևորատար գնացքը բախվել է զրահափոխադրիչի, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, տասը մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Yle հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Ռասեբորգ քաղաքում:
Հեռուստաընկերության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը ութին: Կարյա և Հանկո քաղաքների միջև երթևեկությունը դադարեցվել է:
Տեղի ունեցածի պատճառների մասին չի հաղորդվում:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, տեղեկությունների համաձայն՝ զոհերը զինվորներ են եղել: Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նիինիստոն Twitter-ում գրել է, որ հինգշաբթին վատ նորություններով է սկսվել, և նա «ցավում է»:










