Իրաքի Քուրդիստանի խորհրդարանը կքննարկի Բարզանիի պաշտոնանկությունը
Իրաքի Քուրդիստանի խորհրդարանը հինգշաբթի նիստ կանցկացնի, որի գլխավոր թեման տարածաշրջանի առաջնորդ Մասուդ Բարզանիի պաշտոնանկությունը կլինի, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Բարզանիի պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին, և մինչ մենք կհասնենք քաղաքաիրավական վակուումի, նրա իշխանությունը խորհրդարանի և կառավարության միջև պետք է բաշխվի», - ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
«Տարածաշրջանի ղեկավարի և նրա տեղակալի լիազորությունները կկասեցվեն: Ընտրությունները երկարաձգվում են 8 ամսով, իսկ մինչ այդ շրջանի ղեկավարի գործունեությունը կդադարեցվի», - եզրափակել է քաղաքական գործիչը:










