Ջակարտայի հրավառության սարքավորումներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել. կա 47 զոհ և 46 տուժած (լուսանկարներ)
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հրավառության սարքավորումներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 47 և վնասվածքներ ստացել 46 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ջակարտայի արվարձաններից մեկում:
Ինչպես Metro Television-ին հաղորդել է ոստիկանության մամուլի խոսնակ Արգո Յուվոնոն, պայթյունի պահին դեպքի վայրում եղել է 103 աշխատող:
Նրա խոսքով՝ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում մոտակա երեք հիվանդանոցում:






















