ԱՄՆ-ում հաղորդավարուհին սրտխառնոց է ունեցել և փսխել է ուղիղ եթերում (տեսանյութ)

19:41 • 26.10.17

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Նատալի Թիսդեյլը, որը KWGN Denver հեռուստաալիքով վարում է Daybreak ծրագիրը, սրտխառնոց է ունեցել ուղիղ եթերում:

Ինչպես գրում է Корреспондент-ը, հաղորդավարուհու վատ ինքնազգացողության պատճառը դարձել է Paqui One Chip Challenge չիփսերը, երբ լրագրողները միասին համտեսել են ամենակծու պղպեղից պատրաստված չիփսը:

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում և տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել:

Տեսանյութում պարզ երևում է, որ լրագրողները չիփսերը ճաշակելուց հետո նյարդային կերպով ջուր են փնտրում: