ՌԴ-ն ցանկանում է 2018 թվականի համար 20 տոկոսով նվազեցնել օտարերկրացի աշխատողների քվոտան

18:38 • 26.10.17

Ռուսաստանի աշխատանքի հարցերով նախարարությունն առաջարկում է ավելի քան 20 տոկոսով նվազեցնել 2018 թվականին օտարերկրացի աշխատողների ներգրավման քվոտան: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:


«Առաջարկվում է որոշել 2018 թվականի պահանջարկը 140 423 մարդու չափով, ինչը կազմում է 2017 թվականի պահանջարկի 79,3 տոկոսը»,- հայտնել են աշխատանքի հարցերով նախարարությունում:


Գերատեսչության տվյալներով՝ հիմնականում օտարերկրացի աշխատողների պահանջարկը կա մասնագիտական որակավորում պահանջող աշխատատեղերի փոխարինման մեջ: Քվոտայի ծավալները, ինչպես հայտնում է աշխատանքի նախարարությունը, թույլ է տալիս բավարարել որակավորում ունեցող աշխատողների համար գործատուների պահանջարկը, իրականացնել ներդրումային նախագծեր, այդ թվում 2018 թվականի Աշխարհի ֆուտբոլի առաջնության անցկացման համար անհրաժեշտ ներդրումային նախագծերը: