Ադրբեջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել քրեական հեղինակությունների միջև, կան վիրավորներ

14:51 • 26.10.17

Ադրբեջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել հանցավոր աշխարհի ազդեցիկ դեմքերի միջև:

Report գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Գյանջայի «Միրաժ» թեյատանը:


Հաղորդագրության համաձայն՝ զինված միջադեպը տեղի է ունեցել 27-ամյա Ղուրբան Ղուրբանովի, 27-ամյա Թուրալ Ալիևի, 30-ամյա Էդգար Նասիրովի և 39-ամյա Նամիգ Քարիմովի միջև: Միջադեպից հետո Ղուրբան Ղուրբանովը ձերբակալվել է երկրից փախչելու փորձի ժամանակ: Էդգար Նասիրովը հոսպիտալացվել է վնասվածքներով:


Զինված միջադեպի այլ մասնակիցների որոնումը շարունակվում է: