Երևանի Երվանդ Քոչարի փողոցում բենզալցակայան է այրվել

13:34 • 27.10.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:05-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:

Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 20/3 հասցեում գտնվող գործիքների վերանորոգման կրպակում և Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:30-ին: 


Վերանորոգման կրպակում (9 քմ) այրվել են կենցաղային իրեր, իսկ բենզալցակայանում՝ լիցքավորման մեկ սարք: