Իր առաջին նախագահական հրամանագրով Սոբչակը մտադիր է Լենինին վերացնել դամբարանից

23:38 • 27.10.17

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որն ավելի վաղ հայտարարել էր 2018-ի ՌԴ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, հայտարարել է, որ հաղթանակի դեպքում մտադիր է առաջին հերթին վերացնել Լենինի մարմինը Կարմիր հրապարակի դամբարանից:

«Կարծում եմ, որ այն միջնադարը, որում մենք հիմա գտնվում են, նաև այն պատճառով է, որ 21-րդ դարում մեր երկրի գլխավոր հրապարակում մարդու դիակ է դրված: Այդ պատճառով Լենինի մարմինը պետք է հեռացնել Կարմիր հրապարակից», - Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սոբչակը Եկատերինբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

ՌԴ նախագահական ընտրությունները նախատեսված են 2018-ին, ակնկալվում է, որ նախընտրական քարոզարշավը կսկսվի 2017-ի դեկտեմբերին: