WikiLeaks-ը 100 000 դոլար պարգևավճար է սահմանել Քենեդիի սպանության մասին գաղտնի տվյալների դիմաց
WikiLeaks կայքը պարգևավճար է սահմանել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի մահվան մասին գործով հրապարակված արխիվային փաստաթղթերի գաղտնի մասի տրամադրման համար:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, կազմակերպության թվիթերյան հաղորդագրության մեջ նշվում է, որ 100 000 դոլար կվճարվի այն տեղեկության դիմաց, որը կմերկացնի օրենքի խախտման դեպքերը կամ կվկայի վարչական սխալի մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 2891 փաստաթուղթ է հրապարակվել Քենեդիի սպանության գործի առնչությամբ: Սակայն երկրի նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ տեքստի մի մասը խմբագրվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Ըստ հրապարակված փաստաթղթերի` ԱՄՆ նախկին նախագահին սպանել է ոչ թե Լի Հարվի Օսվալդը, այլ Դալասի ոստիկանության աշխատակից Ջի Դի Թիփիտը: Քենեդիին կրակել են 1963-ի նոյեմբերի 22-ին: Նրա ուղղությամբ 3 կրակոց է արձակվել:










