Վլադիմիր Գասպարյանը Չարենցավանում նոր ոստիկանապետ է նշանակել

12:57 • 27.10.17

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ոստիկանապետ Սամվել Տոնոյանը։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանապետի հրամանով Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Տոնոյանին այս պաշտոնում փոխարինել է Սևանի արդեն նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը: