Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

23:03 • 27.10.17

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: