Սիրիական Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման հետևում կանգնած են Ասադի ուժերը. ՄԱԿ

21:48 • 27.10.17

Սիրիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում 2017-ի ապրիլի 4-ին Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն շրջանում քիմիական զենք կիրառելու համար: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

 Զեկույցի հեղինակները վստահ են, որ հարձակման ժամանակ կիրառվել զարին տեսակի նյարդային ազդեցություն ունեցող նյութը: Ամիսներ առաջ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 80-ը:

 «Այսօրվա հաշվետվությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն վաղուց ճիշտ էինք համարում», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

 Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրան աջակցող Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել են, որ իրավիճակը Խան-Շեյխունում կեղծվել է: Ասադի խոսքով՝ Սիրիան ոչնչացրել է իր քիմիական զենքի պաշարները հատուկ համաձայնագրի շրջանակներում: