Սյունիքում ՊՆ բեռնատարը բախվել է Mercedes–ին. կա 4 վիրավոր. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Tert.am –ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկատվությունը՝ նշեց, որ ՊՆ մեքենայում բոլորը եղել են զինծառայողներ, որոնք չեն տուժել, վնասվածքներ չեն ստացել:












