Լիբիայում հետաքննություն են սկսել Բենգազիի մոտ 36 դի հայտնաբերելուց հետո

13:46 • 28.10.17

Լիբիայի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բենգազիի մոտ 36 մարմնով զանգվածային գերեզմանի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնում է Libya’s Channel-ը:


Նշվում է, որ գերեզմանը հայտնաբերվել է Աբյար շրջանում՝ քաղաքից արևելք ընկած հատվածում:


ՆԳՆ-ում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ զոհերի ինքնությունը և նրանց հնարավոր մարդասպաններին պարզելու համար:


Ազգային բանակը հուլիսին ամբողջությամբ ազատագրել էր Բենգազին ահաբեկիչներից երկու տարի տևած ռազմական գործողությունից հետո: