Իվան Ուրգանտը կրկին հանդես է եկել Սոբչակի կերպարով (տեսանյութ)
Ռուս հաղորդավար և դերասան Իվան Ուրգանտն Առաջին ալիքի «Вечерний Ургант» հաղորդման հերթական թողարկման մեջ կրկին հանդես է եկել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի կերպարով:
Այս անգամ Ուրգանտը նմանակել է Սոբչակին լրագրող Յուրի Դուդի հետ հարցազրույցի ժամանակ: Այս անգամ նա բացատրել է, թե ինչով է լրագրությունը քաղաքականությունից լավ և իրեն հռչակել է կնոջ հագուստով առաջին տղամարդը, ում Դուդը հրավիրել է հաղորդման:
Առաջին անգամ հաղորդավարը հանդես է եկել Սոբչակի կերպարով մեկ շաբաթ առաջ՝ նմանակելով Սոբչակի նախընտրական հոլովակը, որում նա հայտարարել է երկրի նախագահի պաշտոնին 2018 թվականին առաջադրվելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ Սոբչակը հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հոկտեմբերի 18-ին:










