Գերմանիան պատուհասել է «Գերվարտ» փոթորիկը. Բեռլինի հրշեջ ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել (լուսանկարներ)
Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի կենտրոնական և հյուսիսային հատվածները գրոհել է «Գերվարտ» փոթորիկը, ինչի հետևանքով Բեռլինի հրշեջ ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Հայտնի է, որ ծառայությունն ընդամենը 3 ժամում 100 փրկարարական գործողություն է կատարել:
Ինչպես նշում է ria.ru-ն, փոթորկի ազդեցության գոտում մասամբ դադարեցվել է նաև գնացքների երթևեկությունը:
Բնական տարերքի հետևանքով զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն չկա:
Ստորև ներկայացված լուսանկարներում, երևում է՝ ինչպես է հզոր փոթորիկը արմատախիլ արել ծառերն ու տապելել դրանք.












