ԱՄՆ-ում կինը 6-ամյա երեխային թողել է տաքսու մեջ ու գնացել բանկ թալանելու

11:56 • 29.10.17

Ամերիկյան Լոնգ Այլենդի բնակչուհին՝ 28-ամյա Դիանա Մարինին, մեղադրվում է Նյու Յորքի Chase Bank բանկ թալանելու համար:

Ինչպես նշում է newyork.cbslocal.com կայքը, այս պատմության մեջ առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ կինը բանկը թալանելու է գնացել 6-ամյա երեխայի հետ՝ տաքսիով:

Նա աղջկան թողել է տաքսիի մեջ, մտել բանկ ու իրեն գումարը հանձնելու պահանջով գրություն տվել բանկի աշխատողին: Երբ աշխատակիցը կատարել է Մարինիի պահանջն ու տվել նրան կանխիկ գումարը, կինն ամիջապես հեռացել է: Նա նստել է տաքսին ու փախուստի դիմել դեպքի վայրից:

Այժմ Մարինին մեղադրվում է բանկը թալանաելու, ինչպես նաև անչափահաս երեխայի անվտանգությունը վտանգելու համար: