Աշխարհում ամենաերկար էլեկտրական մալուխը կմիացնի Դանիան ու Մեծ Բրիտանիան
Դանիայի կառավարությունը որոշում է կայացրել դեպի Միացյալ Թագավորություն անցկացնել Viking Link էլեկտրական մալուխը, որը կլինի իր տեսակի մեջ ամենաերկարն աշխարհում:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ Դանիայի էներգետիկայի նախարարությանը հղումով, մալուխը կունենա մոտ 750 կմ երկարություն: Այն անցկացնելու համար կպահանջվի 11 մլրդ կրոն:
Viking Link-ը կձգվի Հարավային Յուտլանդիայից մինչև Լոնդոնից 170 կմ դեպի հյուսիս ընկած նշանակետը: Մալուխի մեծ մասը կանցնի Հյուսիսային ծովի հատակով: Դրա շինարարությունը կմեկնարկի 2019թ. ու կավարտվի 2022թ.:










