ԱԳՆ-ն չի հաստատում ԵԱՀԿ ՄԽ-ի և Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին լուրը
Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հաստատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները. այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում նախապես կտեղեկացնենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մամեդյարովը նշել էր, որ համանախագահների և նախարարների հանդիպման ճշգրիտ վայրն ու ժամկետն առայժմ հայտնի չեն:










