Էրդողանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրն «արնահոսող վերք» է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար

13:55 • 30.10.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը նույնչափ կարևոր է Թուրքիայի համար, որքան Ադրբեջանի, այս մասին գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Էրդողանն Արցախի հիմնախնդիրն անվանել է «արնահոսող վերք» ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար և շեշտել է, որ «այս և բոլոր մնացյալ հարցերում Թուրքիան շարունակելու է գտնվել Ադրբեջանի կողքին»:


Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին ակտիվ քայլեր ձեռնարկել հիմնախնդրի լուծման ուղղությամբ: