ԱՄՆ-ն ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ է սկսում, ինչի մասին տեղեկացրել է ՌԴ-ին

09:49 • 30.10.17

Միացյալ Նահանգները հոկտեմբերի 30-ին սկսում է Global Thunder ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները: Այդ մասին ասված է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության (STRATCOM) մամուլի հաղորդագրությունում:


STRATCOM-ի ներկայացուցիչ Բրայան Մագուիրը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին, որ ամերիկյան կողմը նախապես զգուշացրել է Ռուսաստանին:


Մագուիրը նշել է, որ համաձայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործող համաձայնագրերի՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պարտավոր են միմյանց տեղեկացնել խոշոր միջուկային զորավարժությունների մասին:


Նա հավելել է, որ զորավարժությունների շրջանակում մշակվելու են տիեզերական ուժերի, տեսահսկման և հետախուզության համակարգերի, գլոբալ հարվածի համակարգերի և հակահրթիռային պաշտպանության միջոցների հնարավորությունները, ինչպես նաև՝ կիբեռհնարավորությունները:


Մագուիրն ընդգծել է, որ նման զորավարժություններ անցկացվում են ամեն տարի: