Սաուդացի կանանց իրավունք կտրվի մարզադաշտ այցելել

12:04 • 30.10.17

Սաուդյան Արաբիայի բնակչուհիները 2018 թվականից իրավունք կունենան մարզադաշտ այցելել ու հետևել մարզական միջոցառումներին, հայտնում է Arab News-ը:

Այժմ իշխանությունները մտադիր են մայրաքաղաք Էր Ռիադում և մի շարք այլ խոշոր քաղաքներում վերանորոգել մարզադաշտերը, որպեսզի դրանք եկող տարվանից կարողանան ընդունել ամբողջական ընտանիքների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավորը ստորագրել է հրամանագիր, որով կանանց թույլ է տրվել մեքենա վարել:

Սաուդյան Արաբիան, որը համարվում է աշխարհում ամենապահպանողական պետություններից մեկը, խիստ սահմանափակում է կանանց իրավունքները բազմաթիվ ոլորտներում: Այդ երկրում իգական սեռի ներկայացուցիչները ֆիզիկապես ու իրավաբանորեն կախված են խնամակալ տղամարդկանցից: