Ղրղզստանի ԿԸՀ-ն նախկին վարչապետ Ժեենբեկովին նախագահական ընտրությունների հաղթող է հայտարարել

15:09 • 30.10.17

Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի ստորագրել է վերջնական արձանագրությունը, որի համաձայն երկրի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ղրղզստանի նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 15-ին: Երկրի գլխավոր պաշտոնին հավակնում էր 11 թեկնածու: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Ժեենբեկովը հաղթել է առաջին փուլում իր հիմնական մրցակից՝ ընդդիմության ներկայացուցիչ Օմուրբեկ Բաբանովին:


Արձանագրության համաձայն՝ Ժեենբեկովը ստացել է ընտրողների ձայների 54,22 տոկոսը: