Համացանցում հայտնվել է Ավակովի որդու ձերբակալության տեսանյութը

23:21 • 31.10.17

Համացանցում հրապարակվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու՝ Ալեքսանդր Ավակովի ձերբակալության տեսանյութը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, կադրերում երևում է, թե ինչպես են Ավակովի որդուն տանում Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի համազգեստով մարդիկ, որից հետո նրան նստեցնում են ծառայողական մեքենան:

 Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, բյուրոյի շենքի մոտ հավաքվում էին Ազգային գվարդիայի ուժերը:

 Հիշեցնենք, որ Ալեքսանդրի ձերբակալության մասին հայտնի էր դարձել այսօր ավելի վաղ: Իսկ նախարար Արսեն Ավակովն ավելի ուշ հաստատել էր որդու մոտ խուզարկության անցկացման փաստը: