«Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդը ենթարկվել է ստոծանու և որովայնի վիրահատության

11:12 • 31.10.17

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդը՝ Արգամ Հովիկյանը 2 վիրահատության է ենթարկվել՝ ստոծանու և որովայնի: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, ունի գիտակցություն, արհեստական շնչառական ապարատին միացված չէ: 

Tert.am-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ վնասազերծման ժամանակ Արգամ Հովիկյանը կատարել էր ինքնավնասում:

Հիշեցնենք նաև, որ երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզից Արմավիրի հիվանդանոց էր հոսպիտալացվել նաև մանկապարտեզի տնօրենը: Վերջինս, ըստ տնօրենի՝ տեղափոխվել է Երևան: