Պեսկովը հայտնել է Պուտինի, Ալիևի և Ռոուհանիի առաջիկա հանդիպման թեման

17:17 • 31.10.17

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցն ու էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը: Այդ մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին Թեհրանում հանդիպելու է Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հետ:


«Սիրիական հարցը լինելու է բանակցությունների օրակարգում»,- ասել է նա:


Պեսկովը հավելել է նաև, որ ռուս-իրանական և ռուս-ադրբեջանական, ինչպես նաև եռակողմ ձևաչափով բանակցությունների օրակարգում լինելու է նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը: