Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը

16:18 • 31.10.17

Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը, տեղեկացնում է ria.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: 

Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պաշտոններից ազատել է շրջանի խորհրդարանի անդամներին, կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ցրել է Կատալոնիայի խորհրդարանը: Պուչդեմոնը հայտարարել է, որ չի ճանաչում Իսպանիայի իշխանությունների որոշումները:


Հավելենք, որ Իսպանիայից առանձնանալու ու անկախություն հռչակելու հարցով համազգային հանրաքվեն Կատալոնիայում անցկացվել էր հոկտեմբերի 1-ին: