Թիլերսոնը խնդրել է Կոնգրեսին թույլ տալ ռազմական ուժ կիրառել առանց սահմանափակումների
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Կոնգրեսին իրավունք տալ նախագահին ուժ կիրառել ահաբեկիչների դեմ՝ առանց ժամկետների և պոտենցիալ հարվածի շրջանի հստակեցման: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը:
«Այժմ նախագահի վարչակազմին անհրաժեշտ է ստանալ սահմանները չհարգող թշնամու դեմ ռազմական ուժի կիրառման թույլտվություն»,- ասել է Թիլերսոնը Սենատում ռազմական ուժի կիրառման նոր թույլտվության մասին լսումների ժամանակ:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Սպիտակ տունը չի պատրաստվում հրաժարվել 2001 և 2002 թվականների թույլտվություններից, որոնք տվել է Կոնգրեսը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո և Իրաքում պատերազմից առաջ:
Նմանատիպ դիրքորոշում է հայտնել ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը՝ հայտարարելով, որ «պատերազմը սկզբունքորեն անկանխատեսելի է»:










